Հնդկաստանի ջուրը մարդու համար մահացու վտանգավոր է ճանաչվել
Երկրաբանների միջազգային կոլեկտիվը հայտնել է, որ Ինդոս-Գանգեսյան լողավազանի ջրի սպառողների համար ջթւրը համարվում է գլխավոր սպառնալիք: Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, հայտնում է Lenta –ն: Մինչեւ 200 մ խորության վրա գտնվող ստոգետնյա ջրերի մոտ 60 տոկոսը՝ Ինդոս, Գանգես ու Բրահմապուտրա գետերի ջրերում, պարունակում է աղերի ու մկնդեղի չափից բարձր կոնցենտրացիա: Դրա պատճառով ջուրն անպիտան է դառնում խմելու կամ գյուղատնտեսական նպատակների համար: Ինդոս-գանգեսյան գետային էկոհամակարգին է բաժին հասնում ստորգետնյա ջրերի համաշխարհային արդյունահանման մեկ քառորդը, որն օգտագործում են Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում ու Բանգլադեշում ապրող 750 մլն մարդիկ: Գետերի ջրերից գիտնականների վերցրած փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ստորգետնյա ջրերի մակարդակը միջինը կայուն է մնում: Այն 30 տոկոսով նվազում է խոշոր քաղաքների մոտակայքում:
