Գործարարը խնդրում էր իրեն պաշտպանել Շաքրո Մոլոդոյի մարդկանցից
Գործարար Լև Գարամովը երկու անգամ դիմել է ոստիկաններին՝ իրեն քրեական հեղինակություն Զախարի Կալաշովի, ով առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, մարդկանցից պաշտպանելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն: Գործարարը ոստիկանությանը խնդրել է ձերբակալել խաբեբաներին, ովքեր իրենից գումար են շորթում: Տղամարդը դիմել է ոստիկանություն, երբ իրեն ծեծել են Շաքրո Մոլոդոյի մարդիկ և շորթել 10 միլիոն ռուբլի: Երկրորդ անգամ նա դիմում է գրել արդեն իր կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքների մասին, որոնք հասել են նրան և իր բարեկամներին: Լև Գարամովը երկու անգամ դիմում է գրել, սակայն ոստիկանները չեն ձերբակալել մեղավորներին: Գարամովը մի քանի բիզնես-նախագծեր ունի, գումար, որը նա ստացել է հետաքրքրված ներդրողներից: Դրանից հետո նա ամեն ամիս ողջ գումարի 4%-ը վերադարձնում էր նրանց:
