ԿԺԴՀ-ում հրապարակավ մահապատժի են ենթարկել պաշտոնյաների
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական հրամանով Փհենյանում գնդակահարվել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է հյուսիսկորեական JoongAng Ilbo թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հաղորդվում է, որ խոսքը գյուղատնտեսության նախկին նախարար Հվան Մինի եւ կրթության նախարարության աշխատակից Ռի Յոն Չժինի մասին է: Առաջինին, ենթադրաբար, գնդակահարել են քաղաքական նախաձեռնությունների համար, որոնք դուր չեն եկել Կիմ Չեն Ընին, եւ որոնք նա ընդունել է որպես «անձնական մարտահրավեր», իսկ երկրորդին այն բանի համար, որ ննջել է երկրի առաջնորդի ելույթի ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ, Չժինին ձերբակալել են տեղում եւ հարցաքննությունից հետո մեղադրել կոռուպցիայի մեջ: Պարբերականն ընդգծում է, որ ԿԺԴՀ-ում սա պաշտոնյաների հրապարակային մահապատժի ենթարկելու առաջին դեպքն է՝ Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո:
