Թուրքիայի և ԱՄՆ-ի ԶՈՒ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում Թուրքիայի գործողությունները
Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են Սիրիայի տարածքում Անկարայի գործողությունները: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, գրում է «ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը դեռ երեկ խոսել էր իր թուրք գործընկերոջ հետ»,- ասել է Քարտերը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ ԱՄՆ-ն քննադատել էր Անկարային՝ Սիրիայի քրդական ուժերին հարվածելու համար, և կոչ արել պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Մինչ այդ, Reuters-ի փոխանցմամբ, «Ջերաբլուսի ռազմական խորհուրդ» խմբավորումը հայտնել էր, որ Ջերաբլուս քաղաքից հարավ ընկած գյուղում իր դիրքերը ենթարկվել են թուրքական ԶՈՒ-ի ռմբակոծությանը:
