Գեորգի Կվիրիկաշվիլին Ադրբեջան կայցելի
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին առաջիկա օրերին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի: Այս մասին հայտնի է դարձել Թբիլիսիում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Կվիրիկաշվիլիի հանդիպումից հետո: Ըստ Sputnik-Գրուզիայի՝ Կվիրիկաշվիլին եւ Մամեդյարովը քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր, խոսել քաղաքականության, մշակույթի, էներգետիկայի, առեւտրի եւ էկոնոմիկայի ոլորտներում գործընկերության խորացման հեռանկարների մասին: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային նշանակության լայնածավալ էներգետիկ նախագծերի իրականացման հարցը: Նշվել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հիմնական օղակներն են:
