Հաքերները «ջարդել են» Չեխիայի վարչապետի էլեկտրոնային փոստը
Հաքերները «ջարդել են» Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի էլեկտրոնային փոստը: Մասնավորապես միգրացիոն քաղաքականությանը վերաբերող նրա նամակագրությունը տեղադրվել է ինտերնետում՝ այլատացություն տարածող սերվերներից մեկում, որն արտասահմանում է գրանցված, այս մասին հունվարի 5-ին հայտնել է Չեխական ռադիոն: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սոբոտկան վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է ինտերնետային չարագործների թիրախը դառնում: Դեկտեմբերին նրանք կոտրել են նրա Twitter–յան հաշիվը: Չեխական կառավարության ղեկավարի գողացված գրագրության մեջ են նաեւ այն նամակները, որոնք վերաբերում են հիպոթեքային վարկի մարմանը, կառավարական կոալիցիայի գործընկեր կուսակցությունների հետ բանակցություններին, տնտեսական խնդիրներին ու նախարարների կաբինետի իրավասության տակ գտնվող կադրային հարցերին:
