Դաշնակցությանը շարքերից դուրս են հանում. Լևոն Շիրինյան
«5-6 տարի է մի փաստ թաքցվում է ժողովրդից. կամ չիմանալով է արվում, կամ դիտավորյալ:Հանրապետական կուսակցությունը գիտենք, որ օլիգարխիկ կառույց է, այսինքն քաղաքական և տնտեսական մասը ձուլված են իրար հետ:Այսպիսի իշխանությունը Արիստոտելը համարում էր պետություն՝ վատթարագույներից մեկը»,-այսօր Հայելի ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոսեց ՀՀԿ և ՀՅԴ ձևավորվող կոալիցիայի մասին: Քաղաքագետի կարծիքով` ՀՀԿ կուսակցությունը կարելի է համարել մեծահարուստների կուսակցություն, քանի-որ այն օլիգարխիայի կազմակերպման ձևերից մեկն է: «Հանրապետական կուսացությունը իրեն հռչակել է ազգային պահպանողական կուսակցություն:Կարող ենք ասել սա մեծահարուստների՝ Հայաստանի Հանրապետության շրջանում աճած մարդկանց քաղաքական կազմակերպություն է:Այսինքն՝ սա աշխատավորական կառույց չէ:Սա օլիգարխիայի կազմակերպման ձևերից մեկն է»,-հայտնեց Լևոն Շիրինյանը: Բանախոսի համար այս հարաբերությունները անհասկանալի են և զարմանալի է համարում աջ կենտրոնամետ և ձախ ազգային կուսակցության միավորումը: «Իշխանությունը գիտի, որ Դաշնակցությունը 90-ական թ. այնպիսի ընդդիմություն դարձավ, որ ՀՀՇ-ն, ըստ էության, չկարողացավ դա մարսել:Դրա համար իշխանությանը ձեռնտու է այն ուժերից մեկը, որը կարող է ժողովրդին ոչ միայն գաղափարով, այլ նաև կառույցով միավորել՝ իր կողմը ներգրավել:Եթե այս կառույցը ընդդիմանա՝ իշխանությունը չի կարող մարսել այն,ինչ հիմա մարսում է և նրանց շարքից դուրս են հանում՝ պաշտոններ առաջարկելով»,-վերջում հավելեց քաղաքագետը: Լուսինե Միքաելյան
