Լոս Անջելեսի օդանավակայանը փակել են. Ահազանգ
ԱՄՆ ավիացիոն իշխանությունները փակել են Լոս Անջելեսի օդանավակայանը՝ կրակոցների մասին հաղորդագրությունների պատճառով, հայտնում է Reuters-ը: Այժմ ոստիկանությունը ստուգում է կրակոցների մասին տեղեկությունը, պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Հաղորդվում է, որ առաջինը դեպքի մասին հրապարակումներ են հայտնվել սոցիալական ցանցերում: Սոցցանցի օգտատերերը հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները:
