Բժիշկը՝ փոխնախարարի վիճակի մասին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը: Ինչպես ասաց՝ 42-ամյա փոխնախարարի վիճակը կայուն է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որոր կիրակի օրը սուր ինֆարկտով մահամերձ վիճակում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որից հետո նրա սիրտը ստենդավորել են:
