Երեկ խիստ ուշագրավ, թափանցիկ ակնարկով է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահների դերակատարության վերաբերյալ:
Մարիա Զախարովան, ոչ ավել, ոչ պակաս, կարծիք է հայտնել է, որ չի հավատում, թե Ղարաբաղյան հարցում Միացյալ Նահանգները կզիջի առաջնորդությունը Ռուսաստանին:
Ըստ ադրբեջանական APA գործակալության նման հայտարարություն Զախարովան արել է Մոսկվայում ասուլիսի ժամանակ: Մասնավորապես՝ լրագրողներից մեկի հարցրել է նրան, թե ճի՞շտ է արդյոք, որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Սիրիայում դիրքերի զիջման փոխարեն, Զախարովան արձագանքել է, որ եթե ԱՄՆ-ն զիջի առաջնորդությունը, ապա դա իսկական առաջխաղացում կլիներ:
«Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնվի զիջել առաջնորդությունը Ռուսաստանին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի»,- մասնավորապես՝ ասել է Մարիա Զախարովան:
Սա, առավել քան ուշագրավ հայտարարություն է այն առումով, որ պաշտոնական Մոսկվան, փաստացի, արձանագրել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահող երկրները` Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի այս խնդրում առաջնորդության պայքար են տանում:
Ավելին` Մոսկվան նույնիսկ ֆիքսել է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, դժգոհել է, որ Վաշինգտոնը չի զիջում իր առաջնորդությունը Ղարաբաղի հարցում Մոսկվային:
Սա առավել քան ուշագրավ փուլում, բավական հետաքրքրական խոստովանություն է, որովհետև մենք սովոր էինք լսել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասնական են, միահամուռ ուժերով փորձում են կողմերին համաձայնության տանել:
Իհարկե, բոլորն էին հասկանում, որ չեն կարող այս տարածաշրջանում և, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերը, պատկերացումներն ու նպատակները նույնը լինել:
Փաստացի, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագրել է մի բան` Միացյալ Նահանգները թույլ չի տալիս, որ Ռուսաստանը առաջնորդությունը վերցնի ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Վստահաբար, Վաշինգտոնը ճիշտ է վարվում`թույլ չտալով Ռուսաստանին «ղեկն» իր ձեռքում պահել: Հաշվի առնելով Ռուսաստան-Ադրբեջան, այժմ էլ` Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը` Ռուսաստանի առաջնորդությունը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է կործանարար լինել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի համար:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը