Էդ հորթուկը փոքր մարդ է, որ իմ հետ նստի, բանավիճի

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե Էջմիածնի քաղաքապետարանը բացահայտ լծվել է կոնկրետ թեկնածուի քարոզչությանն ու խախտում է ՀՀ Սահմանադրությունը, արձագանքել է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Վարդան Վարդանյանը. «Ես ոչ թե քարոզչություն եմ տանում, այլ հերքում եմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հասցեին հնչեցված հերյուրանքները: Ի դեպ, հերքում եմ փաստարկված: Կարծում եմ` ԱԺ պատգամավոր աշխատած մարդը հասկանում է, որ Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի հասցեին տարածվող կեղծ լուրերը հերքելն իմ աշխատանքային պարտավորությունն է»,- հայտարարության մեջ նշել է Վարդան Վարդանյանը ու օրինակներով, կետ առ կետ հակադարձել Հակոբյանին։ Իսկ վերջում էլ առաջարկել «հարգարժան» նախկին պատգամավորին` «եթե կասկածներ կան, թե մեզանից ով է ավելի լավ տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որ մեկս է առավել լավ պատկերացնում մեր իրավունքներն ու պարտականությունները, պատրաստ եմ ցանկացած ձեւաչափով բանավեճի: Կարող ենք հանդիպել որեւէ մամուլի ակումբում, կարող ենք հանդիպել Ձեր նախընտրած հեռուստաընկերության ուղիղ եթերում, կարող եք ինքներդ այլընտրանքային տարբերակ առաջարկել: Առերես բանավեճի հնարավորության ակնկալիքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյան»։ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Վարդան Վարդանյանի հայտարարությանն ասաց.«Էդ հորթուկը փոքր մարդ ա, որ իմ հետ նստի բանավիճի կամ հակառակն ապացուցի։ Ես պնդում եմ, որ ինքը խախտել է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդիկ չեն կարողանում այսօր հավասար քարոզչություն անել»։ Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ քաղաքապետարանը քարոզչության իրավունք չունի՝ լինի դա հերքում, թե հաստատում. «Իսկ էդ հորթուկի հետ ես բանավիճելու բան չունեմ, իր պապաները թող գնան կրթվեն ու գան իմ հետ բանավիճելու, հակառակն ապացուցելու։ Ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ իրենց շարասյունի հետ խոսել»։ Վարդան Վարդանյանի տարածած հայտարարության մեջ նշվում է նաեւ.«Կարեն Գրիգորյանի քաղաքապետության տարիներին է Էջմիածինը դարձել կանաչապատ, բարեկարգ, լուսավոր, կատարվել են կապիտալ շինարարության լուրջ աշխատանքներ: Եթե նախկինում վաճառվում էին մանկապարտեզները, ընդ որում` հենց Հակոբյանին էլ որպես սեփականություն նախկին մանկապարտեզի շենք է բաժին հասել, ապա Կարեն Գրիգորյանի քաղաքապետությամբ մանկապարտեզները հիմնանորոգվում են, կահավորվում, ջեռուցվում։ Եթե նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը վաճառում էր պատմաազգագրական թանգարանի շենքը, ապա Կարեն Գրիգորյանը թանգարանին տարածքով է ապահովել` փրկելով թանկարժեք ցուցանմուշները: Եթե նախկին քաղաքապետերը քաղաքի մարզադաշտն էին վաճառում, ապա Կարեն Գրիգորյանը հիմնանորոգել է մարզադպրոցներն ու նոր հսկայական մարզապալատի շինարարություն է սկսել: Եթե Հրաչիկ Աբգարյանի օրոք քաղաքապետարանը նույնիսկ աղբահան վերջին մեքենան էր վաճառել, ապա կարեն Գրիգորյանի օրոք 28 միավոր ինքնաթափ, աղբահավաք, ջրցան եւ ունիվերսալ մեքենաներ են ձեռք բերվել, եւ քաղաքում իդեալական մաքրություն է պահպանվում… Այս «եթե»-ների շարքն անվերջ կարող եմ շարունակել, բայց համեստություն կանեմ, թե չէ Հակոբյանը կասի` քարոզչություն ես անում»։ Անդրադառնալով այս հայտարարությանը Հակոբյանը հայտարարեց.«Ես միանշանակ հայտարարում եմ, որ իմ տարիների ընթացքում ոչ միայն որեւէ մանկապարտեզ, այլ որեւէ տարածք, հողակտոր չեմ վերցրել, ոչ ես եմ վերցրել, ոչ իմ ազգականները՝ եղբայրը, մորաքույրը եւ այլն։ Իսկ իրենք վերցրել են ամբողջ Էջմիածնի գույքը, խլել են ունիվերմագը, հացի գործարանը, շուկան եւ տասնյակ ու հարյուրավոր բաներ։ Դուք կարող եք կադաստրով ստուգել, թե որքան բան են վերցրել։ Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am