Շաբաթ օրը հրթիռակոծվել է թուրքական Դիարբեքիր քաղաքի օդանավակայանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Իշխանությունները մեղադրում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քուրդ զինյալներին:
Dogan գործակալությունը հայտնում է, որ չորս հրթիռ է ընկել և այնուհետև պայթել ոստիկանական անցակետի կողքը գտնվող դատարկ տարածքում: Պայթյունները լսվել են ողջ քաղաքում:
Դիարբեքիրի իշխանությունները հայտնել են, որ հարվածի թիրախը, հավանաբար, եղել է ոստիկանական անցակետը: Նշվում է, որ զոհեր չեն գրանցվել: Իշխանությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռների թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով: ԶԼՄ-ները, սակայն, հայտնում են օդանավակայան տանող ճանապարհների արգելափակման և չվերթների հետաձգման մասին:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը