Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել կապված գերմանացի դիվանագետների նախատեսած Ինջիրլիկ ավիաբազա այց կատարելու հետ։ Հունիսից Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականներին այցելել ռազմաբազա, որտեղ տեղակայված են ԻՊ-ի եմ օպերացիաներին մասնակցող բունդեսվերի ուժերը, հաղորդում է Der Spiegel-ը: Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման որոշումից: «Մենք կարող ենք ապրել այն հանգամանքի հետ, որ բունդեսթագը նման որոշում է կայացրել: Բայց Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնել տա, որ ցեղասպանություն տերմինը իրավական նշանակություն չունի»,- մեկնաբանել է բարձրաստիճան թուրք դիվանագետը: Ըստ պարբերականի՝ Գերմանիայի ԱԳՆ տենդագին որոշում է փնտրում, որը թույլ կտա բոլոր կողմերին պապանել դեմքը:
