Հայկազ Բարսեղյանի սպանությունը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի պատմության վրա. նախարար
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեպքին: «Անկասկած ՌԴ ՊՆ ղեկավարությունը շատ բացասական է վերաբերվում այդ խնդրին, այդ դեպքին: Իրավական ոլորտում է այսօր գտնվում, բայց այդ դեպքից հետո լուրջ աշխատանք ենք կատարել, որպեսզի Գյումրիի բնակչության եւ ՌԴ զինծառայողների միջեւ ջերմությունը պահպանվի եւ դեռ ավելին՝ կատարելագործվի»: Այնուհետև անդրադարձավ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված Հայկազ Բարսեղյանի աղմկահարույց սպանությանը՝ նշելով. «Հայկազ Բարսեղյանի սպանությունը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի պատմության եւ ղեկավարության աշխատանքի վրա: Ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձիք պատժվել են եւ ազատվել աշխատանքից»
