Խորհուրդ կտամ սուտ նյութերին ուշադրություն չդարձնել. Սեյրան Օհանյանը՝ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևի մասին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում: «Խորհուրդ կտամ սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և, հատկապես Սարսանգի ջրամբարում, շարունակել ջրային տնտեսության քաղաքականությունը, որտեղ նաև սոցիալական առումով համապատասխան միջոցառումներ են կատարվում»,- ասաց Օհանյանը: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը: Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:
