«Պատմությունը քաղաքականացվում է` ծառայելով կոնկրետ երկրների կոնկրետ քաղաքական նպատակներին». Ս. Ֆարմանյան
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ևս ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում մինչ քվեարկությունը: Նա նշեց, որ գլոբալացված աշխարհում չափազանց կարևոր է ծանոթ լինել պատմությանը և դրա շուրջ առկա տարբեր մեկնաբանություններին: «Այնուամենայնիվ, հաճախ պատմությունը քաղաքականացվում է ծառայելով կոնկրետ երկրների կոնկրետ քաղաքական նպատակներին: Այս ամենն արվում է ավելի շատ քաղաքական իշխանություն կոնսոլիդացնելու նպատակով: Ես այստեղ եմ անհնագստություն արտահայտելու, որ պատմության վերանայմանը, պատմության խմբագրմանը հաջորդում են ջանքերը կոնսոլիդացնելու ավելի շատ իշխանություն և մեկ քայլ առաջ կոնսոլիդացնելու կառավարման բռնատիրական մեթոդներ և այս միտումը դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից»,- ընդգծեց Ֆարմանյանը:
