Թուրքիայում համշենահայերի հայտնի «Վովա» երաժշտական խմբի անդամներին սպառնում են

Թուրքիայում համշենահայերի հայտնի «Վովա» երաժշտական խմբի անդամները տարբեր սպառնալիքների են ենթարկվում՝ մեղադրվելով Համշենի տարածքում հայամետ քարոզչություն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել խմբի հիմնադիրներից Հիքմեթ Աքչիչեքը, որը, միևնույն ժամանակ, խմբի մենակատարն է հանդիսանում: Հիքմեթ Աքչիչեքը նշել է, որ իր և իր համախոհների նպատակն է նախևառաջ պահպանել ու ապրեցնել Համշենի մշակույթը և լեզուն և որ ինքն այն մարդկանցից մեկն է, որն անձամբ է ապրել ու զգացել հարազատ մշակույթի ոչնչացման վտանգը, ինչի արդյունքում էլ 1996թ.-ից հետաքրքրվում ու ակտիվ գործունեություն է ծավալում ի նպաստ մայրենի լեզվի ու մշակույթի տարածման: «2005թ.-ին ես և ընկերներս թողարկեցինք «Վովա» երաժշտական ալբոմը, որը Համշենի բարբառով ձայնագրված առաջին ալբոմն էր աշխարհում: 2011թ.-ին բացել ենք HADİG կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել ու ապրեցնել Համշենի մշակույթը: 2014թ.-ից սկսած Համշենի բարբառով հրատարակվող «Գոռ» ամսագրի խմբագրակազմի անդամ եմ և ամսագրի պատասխանատուն:   Համշենի լեզուն և մշակույթն ուսումնասիրելու և տարածելու շրջանակներում մշակութային ոլորտում բազմաթիվ կապեր, հարաբերություններ եմ ստեղծել: Դրանց թվում են նաև հայաստանցի մի շարք գիտնականներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև հայրենիքից գաղթած և Ռուսաստանում ու Աբխազիայում բնակվող քրիստոնյա համշենցիները:   Մեր աշխատանքը հայրենիքի դավաճանություն, միսիոներականություն որակելը պարզապես ռասիզմ է: Ոչ մի համշենցու չենք պարտադրում նոր ինքնություն: Համշենի հայկական անցյալը, մանավանդ՝ Օսմանյան շրջանից առաջ, այլևս թաքցնելու գաղտնիք չէ: Մեր տեղը բոլորը գիտեն, անհայտ հասցեներով սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն թող գան մեզ գտնեն, նստենք, խոսենք: Ուզում եմ շեշտել, որ մենք, ի հեճուկս այս ամենի, շարունակելու ենք մեր գործունեությունը: Եթե ինչ-որ մեկն ունի հիմնավորված մեղադրանք, թող մեզ դատի տան», - գրել է Աքչիչեքը: Նշենք, որ «Վովա» խումբն իր առաջին մեծ ելույթն ունեցել է պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երեկոյի ընթացքում, որտեղ կատարել են հայերեն  «Յար յար» երգը: Խմբի մյուս անդամներն են Մուսթաֆա Բիբերը և Էրսին Չելիքը: «Վովա» խմբի անդամները 2005թ.-ին թողարկված համանուն ալբոմի («Վովա» Համշենի բարբառով նշանակում է «Ով է») համար ձայնագրել են Համշենի բարբառով երգված 13  ժողովրդական  երգ, որոնց մեծ մասը մինչ այդ մոռացված էր ու անծանոթ համշենցիների երիտասարդ սերնդին:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am