Թուրքիան պատրաստ է համագործակցել ԵԽ-ի հետ. Յագլանդ
ԵԽ փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայում պետհեղաշրջման փորձի հետաքննությունը քննարկելու նպատակով, Թուրքիան պատրաստ է համագործակցել ԵԽ-ի հետ այս հարցում: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը Welt պարբերականին տված հարցազրույցում: «Անկարան մտադիր է համագործակցել ԵԽ-ի հետ հեղաշրջման մասնակիցների նկատմամբ ընթացող դատավարությունների հարցում: Բայց եվրոպացիներն էլ պետք է իրենց ավանդն ունենան»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով Յագլանդի խոսքը: Նրա խոսքով, «ԵԽ փորձագետները մոտ ժամանակներս կհանդիպեն Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար, թե ինչպես կարլեի է պահպանել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների իրավունքները»: «Դա անհրաժեշտ է, համոզվելու համար, որ դատավարությունն անցնում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան»,-հայտնել է գլխավոր քարտուղարը:
