Գյուլենի արտահանձնման գործընթացը սկսվել է
Թուրքիան սկսել է պաշտոնական քայլերի իրականացումը ԱՄՆ-ից թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման գործընթացի համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը`ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Մենք` համաձայն գոյություն ունեցող երկկողմ համաձայնության, սկսել ենք հեղաշրջման փորձի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման գործընթացը: Մենք հատկապես սպասում ենք ԱՄՆ-ից, որ այդ գործընթացը առաջ կգնա առանց խախտումների և չի ձգձգվի»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ երկու երկրների արդարադատության նախարարության և ԱԳՆ-ի մասնագետներն արդեն սկսել են փաստերը գնահատելու աշխատանքը. փոխանցում է РИА Новости-ն: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագն էլ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է մյուս շաբաթ ԱՄՆ ուղարկել պաշտոնական հայց՝ Գյուլենի արտահանձնման համար:
