Միջազգային ուժերը պետք է հանդես գան Էրդողանի օկուպացիոն պլանի դեմ
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Սիրիայում և թույլ չտա «երկրորդ Հյուսիսային Կիպրոս», ասված է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունում: Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտ սկսել է ԴԱԻՇ-ից Սիրիայի հյուսիսում Ջարաբլուսի ազատագրման ռազմական գործողությունը` միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ԴԱԻՇ-ի զինյալներին հարվածներ են հասցրել նաև տանկերից և հրետանուց, հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ունեցողը չի հանդիսանում Սիրիայում ցամաքային գործողություն, թուրքական և կոալիցիոն ուժերի նպատակն է միջանցք բացել սիրիական չափավոր ընդդիմության ուժերի համար Ջարաբլուսան ահաբեկիչներից մաքրելու համար: «Դա Սիրիայի ինքնիշխանության խախտում է: Միջազգային ուժերը պետք է հանդես գան Էրդողանի օկուպացիոն պլանի դեմ: Մենք երբեք թույլ չենք տա Սիրիայում ստեղծել երկրորդ Հյուսիսային Կիպրոս՝ հեղեղված ահաբեկչական ուժերով, քանի որ ոչ մի տարբերություն չկա ԴԱԻՇ-ի և այդ ավազակախմբերի միջև»,- ասված է հայտարարության մեջ:
