Մոսկվա- Թեհրան լարվածությունը կխորանա՞, թե՞ ռուսների «ոչ ջենտլմենական» պահվածքը կներվի

  Ռուսաստան-Իրան հարաբերություններում անսպասելի զարգացում տեղի ունեցավ... Պաշտոնական Թեհրանը Կրեմլին հրապարակավ մեղադրեց երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ, Ռուսաստանն էլ իր հերթին տեղեկացրեց, թե առայժմ դադարեցնում է իրանական ռազմաօդային բազայի օգտագործումը` Սիրիայի թիրախներին հարվածներ հասցնելու համար: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Իրանի պաշտպանության նախարարը քննադատել է Մոսկվային՝ ռուսական օդուժի կողմից սիրիական թիրախները հարվածելու նպատակով իրանական ավիաբազաներն օգտագործելու մասին տեղեկություններ հրապարակելու համար, ասելով, թե «դա ոչ ջենտլմենական պահվածք էր ու մի տեսակ՝ ցուցամոլություն»: Իրանական պետական հեռուստաընկերությունը մեջբերել է նաև գեներալ Հոսեին Դեղհանի հետևյալ խոսքերը՝ «Ռուսներն այդպիսով ճգնում են ցուցադրել, թե իրենք գերտերություն են»: Հիշեցնենք, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանն աջակցում են Բաշար Ասադի ռեժիմին: Օրերս իրանցի մի խումբ օրենսդիրներ բողոքել էին ռուսների կողմից իրանական բազաներն օգտագործելու դեմ, պնդելով, որ այդպիսով խախտվում է Իսլմական Հանրապետության Սահմանադրությունը, որն արգելում է որևէ օտար երկրի զինստորաբաժանումների ներկայությունն Իրանում: ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը, հակադարձելով այդ պնդումներին, ասել է, թե ռուսական ռազմական ինքնաթիռները չեն տեղակայվել երկրի տարածքում, այլ ընդամենը ԻԻՀ ավիաբազաներն օգտագործել են, որպես միջանկյալ թռիչքային կանգառ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից: Փաստացի Իրանի պաշտպանության նախարարը մեղադրել էր ռուսներին պարծենկոտության մեջ, պնդելով, թե Համադանի ռազմաբազայի օգտագործման մասին լուրը Մոսկվան հրապարակել է առանց իրենց հետ համաձայնեցնելու: «Հասկանալի է՝ ռուսներն ուզում են ցույց տալ, որ գերտերություն են, ազդեցիկ երկիր, որ շատ ակտիվ են անվտանգության ոլորտում, տարածաշրջանում ու աշխարհում: Նրանք նաև ուզում են ցույց տալ, որ լուրջ խաղացող են Սիրիայում, որպեսզի հետո կարողանան բանակցել ամերիկացիների հետ ու մասնակցել Դամասկոսի քաղաքական ճակատագրի որոշմանը»,- ասել էր Իրանի պաշտպանության նախարարը: Ժամեր անց այս հայտարարությանը միացավ նաև Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը․ ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը պնդեց, թե Համադանի ռազմաբազայի օգտագործման շուրջ կողմերի միջև ընդամենը կարճաժամկետ համաձայնություն է եղել: Սիրիական ճգնաժամի հարցում ռուս-իրանական այս աննախադեպ համագործակցության մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ինքնաթիռներն օդ են բարձրացել Իրանում գտնվող Համադանի օդանավակայանից և հարվածներ հասցրել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին, զենքի և վառելիքի պահեստներին: Ռուսաստանի իշխանամերձ մամուլն այդ օրերին համառորեն պնդում էր՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանը և Իրաքը միացել են Ռուսաստանին, ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հայտարարում էին, թե իրանական ռազմակայանի օգտագործումը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել պայքարը, քիչ վառելիք ծախսելով՝ առավել մեծ քանակությամբ ռումբեր տեղադրել ինքնաթիռներում: Թեհրանը, մինչդեռ, մեկ օր ուշացումով հաստատեց ռուսների հետ համագործակցության մասին լուրը՝ քննադատության ալիք բարձրացնելով երկրի ներսում ու Արևմուտքում: Իրանում շատերն են հիշում երկրորդ աշխարհամարտի տարիները, երբ Խորհրդային բանակը Մեծ Բրիտանիայի ուժերի հետ գրավեց երկիրը: Քիչ ավելի ուշ անգլիացիները հեռացան, իսկ ԽՍՀՄ-ը մնաց՝ արժանանալով 1946 թվականին նոր-նոր կազմավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննադատությանը: Անցած օրերին Իրանի խորհրդարանում պատգամավորները հենց այս պատմությունն էին հիշեցնում իշխանություններին՝ փաստելով, որ մայր օրենքի համաձայն, երկրում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումն արգելված է: Ռուս-իրանական համագործակցությանը կոշտ էր արձագանքել նաև Վաշինգտոնը: «Թեև Ռուսաստանը հայտարարում է, թե հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» և «Ջաբհաթ Ան Նուսրա»-ի խմբավորումներին, այդուհանդերձ, նրանց հիմնական թիրախներն են մնում չափավոր իսլամիստական խմբավորումները»,- հայտարարել էր պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները: Փաստելով, որ այս պահին ռուս-իրանական նշված գործարքն, ըստ էության, սառեցված է՝ վերլուծաբանները, միաժամանակ, նկատում են, որ կողմերը բաց են թողնում դուռը՝ հետագա համագործակցության համար: Միաժամանակ հայտնի է դառնում, որ ռուսական բոլոր ինքնաթիռները դուրս են բերվել Իրանից, սակայն որևէ պատճառ չկա, ոըը կխոչընդոտեր նրանց վերադարձը: Նախօրեին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի հրամանատար Սթիվեն Թաունսենդը CNN-ի եթերում զգուշացրել է Մոսկվային և Դամասկոսին, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր զինվորականներին։ «Մենք հայտնել ենք ռուսներին, թե որտեղ ենք գտնվում, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին, սիրիացիներին էլ տեղեկացնեն։ Ես նրանց պարզապես ասել եմ, որ եթե հանկարծ զգանք, որ մեզ վտանգ է սպառնում, պաշտպանվելու ենք», - հայտարարել է Սիրիայում և Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական ուժերի հրամանատարը։ Այս ձևով Թաունսենդը, ով անցած շաբաթ է ստանձնել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը, արձագանքել է սիրիական Էլ-հասակե քաղաքի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպին, երբ Սիրիայի բանակը ռմբակոծել էր ամերիկյան հատուկ ստորաբաժանումների տեղակայման մոտակա շրջանները։ Ռուսաստանի ՊՆ-ն նախօրերին հայտնել է, որ Լաթաքիայում և Դամասկոսում անցած շաբաթ զինադադարը խախտվել է։ Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ հնարավոր է, որ Սիրիայում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասնական պայքար սկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն որևէ առաջխաղացում այս հարցում դեռ չկա։ Անցյալ շաբաթ Ռուսաստանը Սիրիայում իսլամական ահաբեկիչների դեմ պատերազմում օգտագործել է Իրանի տարածքը, իսկ երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազան օգտագործելու խնդրանքով Մոսկվան չի դիմել Անկարային, սակայն, անհրաժեշտության դեպքում, ռուսներն այն կարող են օգտագործել։ «Սա, փաստորեն, կարելի է սենսացիոն հայտարարություն որակել։ Այդ ռազմաբազան այսօր օգտագործում են Միացյալ Նահանգները և Քաթարը և, անհրաժեշտության դեպքում, կարող է Ռուսաստանն էլ օգտագործել», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով. - «Կարծում ենք, որ «Ինջիրլիք»-ի անհրաժեշտությունը Ռուսաստանը չունի, քանի որ Սիրիայում երկու ռազմաբազա կա»։ Իսկ ավելի վաղ, փաստացի, ռուսական օդուժը սկսել էր օգտագործել իրանական «Համադան» ավիաբազան։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Ֆրանսիայում խուզարկություններ են իրականացվել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի գրասենյակներում Իրավապահ համակարգի ողբերգությունը ամփոփված է «Սիլվայի գործով» Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վերստին ուշադրություն կհրավիրի հայ գերիների հարցի նկատմամբ. Zeale Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները Axios. Трамп отказался от идеи удара по Ирану Աղոթք կբարձրացվի հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Կիևում օդային հարձակման ազդանշան է հնչեցվել Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաստորեն, էլիտայի պլանների մեջ կար դեռ վաղուց, որ Հայաստանի ինքնությունը պիտի քանդվի. Անի Թովմասյանն անդրադարձել է Էփշթեյնի գործին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Հակաեկեղեցականությունը սկսվել էր դեռևս 2019 թվականից: Շատերը մոռացել են այս դեպքը Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք Սպառնալի՞ք, թե՞ սպառազինություն․ Ադրբեջանը շարունակում է զինվել Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել Այս խոշտանգման ամենազարհուրելի մասը․ փաստաբաններն արձանգանքում են ոստիկանի կողմից բռնության ենթարկված քաղաքացու դեպքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am