Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին Daily Sabah-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին: «Մինչ 2015թ. նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցումը մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ: Այժմ մենք վերսկսել ենք բանակցություններն ու ցանկանում ենք ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ»,-ասել է Զեյբեկչին: Նրա խոսքով՝ ազատ առևտրի գոտին կներառի ծառայությունների և ներդրումների առաջին հատվածը, հետագայում նաև արդյունաբերությունն ու գյուղատնտեսական ոլորտը: «Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը: Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ, սակայն առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացին վնաս հասցնելու»,-հավելել է նա:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը