Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման։
«Տեղի է ունեցել տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման շուրջ մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,-ասված է ՌԴ տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուսեյին Ջաբեր Անսարին հայտարարել էր, թե Թեհրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը