Չենք կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որեւէ մեկը.Լոտտա Յոհնսոն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանը 66 «կողմ» 70 «դեմ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական բանաձևերի նախագծերի քննարկումներըշարունակվում են: Իսպանացի պատգամավոր Խորդի Շուկլան , ով դրական եզրակացություն էր հրապարակել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, խոսելով Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքի խմբի անունից, հանդես եկավ կրկնելով Ադրբեջանի պետական քարոզչության հայտնի թեզերը: Բրիտանացի պատգամավոր Ջոն Հոուելը ողջունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հանդես գալով ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցի քննարկման ապակառուցողական ջանքերի դեմ: Լոտտա Յոհնսոնը ասաց, որ չեն կարող պաշտպանել միակողմանի բանաձևերից որեւէ մեկը, որոնք Հայաստանին բացասական լույսի ներքո են ներկայացնում և գովաբանում են Ադրբեջանին շատ կողմնակալ կերպով:
