Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայից այդ երկրի հետ հարաբերությունները վերանայելու համար:
Ինչպես հաղորդում է թուրքական Star թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ խորհրդակցությունների համար մենք Վիեննայից հետ ենք կանչել մեր դեսպանին, որպեսզի վերանայենք Ավստրիայի հետ մեր հարաբերությունները», -ասել է Չավուշօղլուն:
Reuter լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Չավուշօղլուն նաեւ հայտարարել է այն մասին, որ Վիեննայից թուրք դեսպանին հետ է կանչել Ավստրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անցկացրած ցույցի պատճառով, երբ ակցիայի մասնակիցները եկել են Վիեննայում Շտեֆանպլատց հրապարակ, բախումներ են սկսվել քրդերի եւ թուրքական համայնքի ներկայացուցիչների միջեւ, որոնք սեփական երթը կազմակերպել էին այդ նույն ժամանակ:
Անկարան զայրացել է, որ Ավստրիան թույլատրել է ցույց անցկացնել Թուրքիայում «ահաբեկչական» համարվող PKK-ի ներկայացուցիչներին:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը