Ադրբեջանը և Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը:
«Սեպտեմբերին իրենց աշխատանքն են սկսում ենթահանձնաժողովները: Աշնան ընթացքում նախատեսված է առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի, էկոլոգիայի, անվտանգության և մարդու իրավունքների հարցերով, կրթության և այլ սոցիալական հարցերի ոլորտում գործող չորս ենթահանձնաժողովի նիստերի անցկացում»,- ասել է նա:
Մամեդգուլիևի խոսքով՝ այդ խորհրդակցությունները կանցկացվեն անկախ ԵՄ խորհրդի կողմից ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի համար մանդատի տրամադրման ժամկետներից:
«Սպասվում է, որ մանդատն Ադրբեջանին կտրամադրվի հոկտեմբերին մոտ, բայց դա դեռ նախնական ժամկետներ են: Դրանից անկախ՝ մենք վերսկսում ենք ԵՄ-ի հետ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմի շրջանակներում աշխատանքը»,- ասել է նախարարի տեղակալը:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը