Բրյուսելում մաչետեով զինված կինը երեք մարդու է վիրավորել, որից հետո ոստիկանությունը վնասազերծել է նրան: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին, կինը հարձակվել է ավտոբուսից իջնող ուղևորների վրա և հարվածներ հասցրել: Վիրավորներից մեկը հարված է ստացել մեջքի, մյուսը` ստամոքսի հատվածում: Բելգիայի մայրաքաղաքում միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրին, որից հետո նա փախել էր դեպի մոտակա պատկերասրահը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի քանի անգամ զգուշացրել են նրան հանձնվել, որից հետո կրակել են կնոջ ձեռքին և ձերբակալել նրան:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը