Ալիեւի կողմից առաջարկվող սահմանադրական ուղղումները սահմանափակում են քաղաքացիների իրավունքները. փորձագետ

Ադրբեջանի սահմանադրության մեջ առաջարկվող ուղղումները բարեփոխիչ բնույթ չեն կրում: Հանրաքվեի արշավն անցնում է քաղաքացիական հասարակության կաթվածի եւ ակտիվիստների դեմ բռնաճնշումների իրավիճակում: Նման կարծիք է հայտնել «Թուրան»-ին Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլին: Ադրբեջանցի փորձագետն ասել է, որ սահմանադրական ուղղումների փաստաթուղթը խորհրդարանում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում նախնական քննարկման չի ներկայացվել, ինչը բազմաթիվ հարցեր է ծնում: «2013 թվականից սկսած Ադրբեջանում ուժեղացել են իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարական արժեքների կողմնակիցների դեմ ճնշումները: Քաղաքացիական հասարակության առաջնորդների ձերբակալությունները, ՀԿ-ների մասին օրենսդրական հետադիմական ուղղումները, ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի փակումը եւ երկրից արտասահմանյան ՀԿ-ների արտաքսումն այդ գործընթացի սկիզբն էին», -ասել է Մամեդլին` նշելով, որ ներկայիս ուղղումները ոչ բարեփոխիչ ոգի ունեն, եւ չեն պատասխանում իրական սահմանադրական կազմափոխումների պահանջին: Կենտրոնի ղեկավարը գտնում է, որ Ադրբեջանում 70 քաղբանտարկյալների առկայությունն ու նրանց թվի շարունակական աճը երկրում դեմոկրատական պայմանների բացակայության ակնառու ապացույց է, ինչը խոսում է երկրում ավտորիտարիզմի եւ բռնաճնշումների աճի մասին: Մամեդլիի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից առաջարկվող սահմանադրական ուղղումները սահմանափակում են քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, եւ ցուցադրում են ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի առաջ միջազգային պարտավորությունների արհամարհումը իշխանությունների կողմից: «Եթե այդ ուղղումներն ընդունվեն, ապա Ադրբեջանը ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի երկրների մեջ կստանա սահմանադրական մակարդակով իրավունքներն ու ազատությունները սահմանափակող երկրի կարգավիճակ», -ասել է Մամեդլին:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am