«Ադրբեջանական իշխանություններին կնետեմ Կասպից ծովը». Ֆեթուլլահ Գյուլեն

Կովկասում չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման նախկին համակարգող, Վրասանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, որ Գյուլենը սպառնացել է Ադրբեջանի իշխանություններին նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթին տված հարցազրույցում Քյուչյուքն ասել է, որ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենն այդ հայտարարությունն արել է իր ներկայությամբ, երբ Բաքվից բողոքել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ կառավարությունն ամեն ձեւով ճնշում են գյուլենականներին: «Ես նրանց բոլորին կնետեմ Կասպից ծովը: Թող նրանք ինձ չստիպեն անել դա», -Քյուչյուքի խոսքով` ի պատասխան ասել է Գյուլենը: Հայաթի Քյուչյուքը պատմել է, որ Փենսիլվանիայում նաեւ քննարկվել է նախագահ Իլհամ Ալիեւին տապալելու հարցը: Հայաթի Քյուչյուքը 25 տարի ծառայել է Գյուլենի շարժմանը: Սակայն երեք տարի առաջ նա լքել է կազմակերպությունը եւ ներկայում, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է Ֆեթուլլահ Գյուլենին, թուրքական մամուլում «մերկացնում» է գյուլենականներին: Վերջին օրերին Քյուչյուքը հայտարարում է Ֆեթուլլահ Գյուլենի հետ ադրբեջանական ընդդիմության սերտ կապերի մասին: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրում գյուլենականների նկատմամբ: Կատարվում է նրանց գործունեության հետաքննություն: Այդ շրջանակում, Անկարային «սիրաշահելու» համար, Ադրբեջանի իշխանությունները փակել են Գյուլենի կողմից Բաքվում բացված «Կովկաս» համալսարանը, բազմաթիվ դպրոցներ, գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքներով  ձերբակալել մի շարք ընդդիմադիրների, հասարակական ակտիվիստների եւ լրագրողների:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան Լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը. Իրանի ԱԳ նախարար Իրանական ասիմետրիկ պատերազմի փորձը թանկարժեք բանակների դեմ պայքարելու լավագույն օրինակներից է Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան Իրանը ջանք է դնում` իրականացնելու իր բոլոր սպառնալիքները․ իրանագետ Սբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած երկվորյակ եղբայրներին տեղափոխեցին ՁՊՎ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով գերիների հարցը չի ստանում միջազգային արձագանք Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am