Թուրքիայի Ուրֆայի նահանգի Վիրանշեհ քաղաքում այսօր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ ոստիկան սպանվել, 4-ն էլ վիրավորվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Մարդինում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների եւ Թուրքիայի զինված ուժերի միջեւ բախման ժամանակ սպանվել է մեկ զինծառայող:
PKK-ի եւ Թուրքիայի ԶՈւ միջեւ բախում է տեղի ունեցել նաեւ Թունջելիում (Դերսիմ): Սպանվել է մեկ զինծառայող, վիրավորվել` երեք ոստիկան:
«Անատոլու»-ն հաղորդել է, որ Թուրքիայի Այնթապ քաղաքում շաբաթ օրը տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն իրագործել է 12-ամյա պատանի մահապարտը (51 զոհ, տուժել են 69 մարդ):
«Պայթյունը կատարվել է 12-14-ամյա պատանու կողմից: Պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել կամ պատանի մահապարտը, կամ այլ անձ», -հաղորդել է գործակալությունը:
Այնթապի նահանգապետ Ալի Երլիքայան տեղի ունեցածը գնահատել է ահաբեկչական գործողություն, քանի որ միջադեպի վայրում անվտանգության մարմինները «մահապարտի գոտու» մասեր են հայտնաբերել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունի համար, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
Ներկա դրությամբ որեւէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել Այնթապի պայթյունի պատասխանատվությունը:
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը