ԴԱԵՇ-ի նորակոչիկների 70 տոկոսի շարիաթի իմացության մակարդակը «բազային է», այսինքն` շատ ցածր: Լրատվական գործակալությունը վերլուծել է 2013-ից մինչեւ 2014 թվականը շարժման 4 030 նոր գրոհայինների վերաբերյալ ավելի քան 3 000 փաստաթուղթ: Նյութերը գործակալության ձեռքում են հայտնվել սիրիական ընդդիմադիր Zaman al-Wasl կայքի շնորհիվ: Անցյալում կայքն արդեն տեղադրել էր նման փաստաթղթեր. այս տարվա մարտին Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ իր տրամադրության տակ ջիհադիստների 22 000 ֆայլով կրիչ կա: Խոսքը հավաքագրման բլանկների մասին է, որոնցով գնահատում են նորաթուխ ջիհադիստների կրոնական գիտելիքները, մասնավորապես` այն ամենի, ինչը վերաբերում է շարիաթի օրենքներին: ԴԱԵՇ-ի տարածք հասնելուն պես, նրանց համար թեստ են անցկացրել եւ նրանց 1-ից 3 գնահատական են դրել: Ամենացածր ցուցիչը «բազային» մակարդակն է, ամենաբարձրը` «առաջացածը», գրում է Le Figaro-ն:
Բոլոր փաստաթղթերն աչքի անցկացնելով` АР-ն վիճակագրություն է կազմել. նորելուկների 70 տոկոսը միայն «բազային» գիտելիքների է տիրապետել, 24 տոկոսը` «միջանկյալ» եւ միայն 5 տոկոսը` «առաջացած»: Հինգ նորակոչիկ աչքի է ընկել նրանով, որ անգիր են իմացել Ղուրանը: Այդ ամենից հետեւում է, որ այդ շրջանում ԴԱԵՇ-ի նորակոչիկների ճնշող մեծամասնությունը թույլ գիտելիքներ է ունեցել շարիաթի վերաբերյալ` այն համակարգի, որը մեկնաբանում է Ղուրանի այաթները եւ հադիսները (Մուհամմեդ մարգարեին վերագրվող խոսքերի եւ արարքների վերաբերյալ պատմություններ), դրանք օրենքների վերածելով:
Ի հաստատումն այդ թվերի, АР-ն ներկայացնում է նախկին ջիհադիստների հարցաքննությունների արձանագրությունները, որոնց ձերբակալել են Եվրոպա վերադառնալուց հետո: Դա մասնավորապես վերաբերում է Կարիմ Մուհամմեդ Ագգադին, որը մտել է ԴԱԵՇ-ի շարքերում կռվող Ստրասբուրգի տասը բնակիչների թվի մեջ: Նրանցից երկուսը զոհվել են Սիրիայում, իսկ յոթը Ֆրանսիա են վերադարձել: Այդ թվում` Քարիմ Ֆուեդի եղբայրը, որն անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում ահաբեկչական գործողությունների մասնակիցներից մեկն է եղել:
«Իմ կրոնական համոզմունքները ոչ մի կերպ չեն ազդել այնտեղից հեռանալու որոշման վրա,- հայտնել է Քարիմը: Իսլամն օգտագործում էին ինձ թակարդը գցելու համար»: ԴԱԵՇ-ի նյութերի համաձայն, եղբայրները շարիաթի գիտելիքների ամենացածր մակարդակն ունեն: Սիրիայից մեկնումը կապված էր նրա հետ, որ նա այնտեղ իրեն օտար էր զգում:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը