Հայկական կողմը չի կարողացել ապացուցել, որ ԼՂՀ-ն ոչ անջատողական, ոչ էլ ագրեսոր.Լ.Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամակայանության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ այսօր էլ Լեռնային Ղարաբաղի կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ դեռ չլուծված: «Ստացվում է, որ մենք ամեն անգամ մղվում ենք երկրորդական պլան: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է առաջ տանել նախկինում մշակված բոլոր թեզերը, որոնք շրջանառության մեջ դրվեցին Լ. Տեր-Պետրոսյանի օրոք: Եվ այսօր ԼՂՀ ոչ միայն ճանաչված չէ, այլև շարունակում է մնալ այն տարածքների մեջ, որը ԵԽԽՎ-ն ընդունել է 1991-92 թվականներին, այն է՝ Սովետական Ադրբեջանի կազմում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայկական կողմը չի կարողացել ապացուցել, որ ԼՂՀ-ն ոչ անջատողական, ոչ էլ ագրեսոր: «Այս տարիների ընթացքում Հայաստանը պետք է կարողանար ապացուցել, որ արցախյան հարցն ազգային ազատագրական պայքար է, որի հաղթանակի արդյունքում հայությունն աշխարհին է ներկայացնում ևս մեկ հայկական միավորում: «Սա չի արվել, և խնդիրը գնալով ավելի է խորացել»,- ասաց նա:
