Gazeta.ru-ում հրապարակվել է վերլուծական հոդված, որում խոսվում է Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից սիրիաբնակ քրդերի հանդեպ տարվող քաղաքականության մասին:
Կայքը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո սիրիաբնակ քրդերի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է նկատվել:
Նշվում է, որ սիրիական ավիացիան հարձակումներ է իրականացնում երկրի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի դիրքերի վրա, որոնք մինչև վերջին ժամանակները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ են համարվել:
Հասեկե քաղաքի տարածքում ԱՄՆ գրոհայիններն արդեն պաշտպան են կանգնել քրդական աշխարհազորին:
Հոդվածագրի կարծիքով` Ասադի հենանիշների անսպասելի փոփոխությունը կարող է արտացոլել Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների մոտեցումը:
Հոդվածում ասվում է, որ Թուրքիայի կողմից ակտիվ աջակցության բացակայության դեպքում ռուս-իրանա-սիրիական կոալիցիան չի կարող ջախջախել Հալեպում և հարակից տարածքներում գործող ծայրահեղական խմբավորումները:
Թուրքական կողմի գործողությունների վերաբերյալ հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իրավունք ունի զիջումներ սպասել Ռուսաստանից, և Անկարան բազմիցս հայտնել է, որ իր բոլոր արտասահմանյան գործընկերները պետք է հրաժարվեն քրդերի ցուցաբերած աջակցությունից:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը