Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես հայտնում է РБК-ն, բանակցություններ են վարել, որի ընթացքում Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ չի ճանաչում «Ղրմի օկուպացիան»:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն, Պորոշենկոն աջակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայում հուլիսի կեսերին չհաջողված ռազմական հեղաշրջման փորձի համատեքստում: Իր հերթին Էրդողանը հավաստիացրել է Պորոշենկոյին, որ Թրուքիայի դիրքորոշումը «Ուրաինայի միջազգային ճանաչված սհամաններում տարածքային ամբողջականության ու անկախության վերաբերյալ» չի փոխվել: «Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի օկուպացիան եւ շարունակելու է ամեն կերպ աջակցել Ղրիմի թաթարներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների նախագահները նաեւ պայմանավորվել են շարունակել ստրատեգիական համագործակցության խորացումը եւ «առանձնակի ուշադրություն են դարձրել էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացմանը»:
Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ 2014 թ.-ին գարնանը թերակղզում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում: Պաշտոնական Կիեւը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ մեղադրում է Ռուսաստանին Ղրիմի «օկուպացիայի» մեջ: Մոսկվան այդ մեղադրանքները հերքում է:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը