Թուրքիայի հարավում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավոր է, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով նույնանուն գավառի ղեկավարին:
Ըստ գործակալության, հարձակումը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Գազիանթեփի նահանգապետ Ալի Իերլիակայը այն որակել է որպես ահաբեկչություն:
Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
