Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը 5-րդ բանակային զորամիավորում

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)  2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորումում ամփոփեց 2014  թվականի կատարած ռազմահայրենասիրական գործունեությունը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Միջոցառումն սկսելուց առաջ՝ Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ լռության րոպե հայտարարվեց հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ:  (Խոսք` Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության  նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, մարտիրոսված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե՝ մեծ հայրենասիրության շնորհիվ, կազմավորեց Հայոց Ազգային Բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք, այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամել էր՝ «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, ընկնում՝ նրա պակասի պատճառով»: Ես ավելացնում եմ՝ «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոցպետականության անընդհատ հզորացման: Ահա՛ իմ դավանած հայ­րե­նա­սի­րու­թյու­նը»:          Արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատգամում է. «Պետք է կառուցել այնպիսի բանակ, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ՝ անհատականություն…»: Այո՛, դո՛ւք եք այդ անհատականությունը՝ հայրենատեր հայոց զինվորականներ, որովհետև, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ և ասում. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի և այդ հաղթությունը դուք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար…»: Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը իր դարավոր պատմության    էջերում    ամրագրեց   ձեռքբերումների   ևս   մեկ  տարի և մուտք  է գործում  2015 թվական` հավատքի, վստահության, հավատարմության, աշխատասիրության, պատասխանատվության, հզորացման տարի: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին՝   գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ազգային բանակի ոգետենչ սպաներ, ենթասպաներ, զինվորներ, «Հայոց Արծիվներ», միշտ գիտակցե՛ք, որ բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող,  ձեզ սպասող թանկագին ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե՛ք, որ միայն ընտանիքիդ կուռ միասնությունն ու համերաշխությունն են բոլոր ձեռքբերումների հիմքն ու երաշխավորը: Միշտ գիտակցե´ք, որ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելու հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրեցեք ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե՛ ազգային բանակը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ հայոց պետականությունը»): Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ազգային բանակի սպաներին, ինչպես նաև ուժի և հզորության խորհրդանիշ սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին: Խաչիկ Ասրյանը նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասում կազմակերպած ռազմահայրենասիրական հերթական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց հայրենասեր հայորդիներ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Վիվասել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի  տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am