Հայաստանը դավաճանեց Միհրան Հարությունյանին

Ռիոյի օլիմպիադայում հայաստանցի հունահռեմոեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հանդեպ մրցավարական անարդարության վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ ՀԱՕԿ-ի արձագանքը ծայրաստիճան բորբոքել է Հայաստանի հասարակական ակտիվ շրջանակներում շիկացած կրքերը։ Խայտառակ կողմնակալ մրցավարության պայմաններում հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ինչպես հայտնի է մրցավարական անարդարության արդյունքում զրկվեց ոսկե մեդալից։ Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ Դավոր Ստեֆանեկն էր։ Ազգությամբ սերբ է նաև Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչը։Այսինքն՝ Հարությունյանից փաստացի գողացան ոսկե մեդալը ու ենթադրվում էր, որ պաշտոնական Երեւանը պետք է «գողոնը» վերադարձնելու վճռական քայլեր աներ։ Եղավ հակառակը ,ՀԱՕԿ-ի արձագանքը այլ կերպ, քան ծաղր, դժվար է կոչել։ Կոմիտեն կարծում է, որ հայ ըմբիշը պարտվել է «գեղեցիկ և համառ» պայքարում:« Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկին էր: Գեղեցիկ և համառ պայքարն ավարտվեց 1-1, և քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին», ասվում է ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրությունում՝ փաստացի արդարացնելով անարդար մրցավարին կամ համակերպվելով արդյունքների հետ, որոնց հետ ակտիվ հանրությունը որեւէ կերպ չի համակերպվում։ Հանրային կոչվող հեռուստաընկերությունն անգամ պատրաստ է ներել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, ով մարտը մեկնաբանելիս դուրս էր եկել ընդունված էթիկայի սահմաններին ու «թքել» էր այս Օլիմպիադայի վրա։ Հ1-ի ուղիղ եթերում «Այ քեզ Օլիմպիական խաղեր: Սա՞ է օլիմպիադան, այսպե՞ս են Օլիմպիական խաղեր անցկացնում, թքել եմ նման Օլիմպիադայի վրա» Կարեն Գիլոյանի բացականչության առիթով Հանրայինից պարզաբանել էին, որ պատասխանատվության խնդիր առաջ չի գա, քանի որ «Սա Կարեն Գիլոյանի ու բոլորիս հայրենասիրական մղումների արտահայտման ձևն էր»։ Ստացվում է, որ Հայաստանի մարզա-քաղաքական ղեկավարությունը միայն չունի հայրենասիրական մղումներ, որպիսին կա բոլորի մոտ։ Մինչդեռ մի քանի օր է ակտիվ հանրությունը լուծումների ուղիներ է մատնանշում։ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Միհրան Հարությունյանին. «Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան»: Մեկ ուրիշն էլ հիշեցրել էր 1984 թ. Միջազգային Օլիմպիական Կոմիտեի հիմնած Սպորտի արբիտրաժային դատարանի (ՍԱԴ) մասին, որը զբաղվում է սպորտային վեճերի լուծմամբ։ Հայաստանի պետական շահն ու արժանապատվության խնդիրը ուղղակի պահանջում էր վիճարկել արդյունքները,վերադարձնել գողացված արժանապատվությունը։Մինչդեռ Հայաստանն իր հերթին դավաճանեց հայ մարզիկին ու առհասարակ վիճարկելի չեն Միհրանի մոր դիտարկումները, թե կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլև մեր «վերևները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի»։ Մի բան հստակ է, որ եթե չի վիճարկվում եւ հետ նվաճում մեր հաղթանակը , կնշանակի, որ հայկական կողմն իր հերթին ինչ-ինչ կախվածության մեջ է այդ օլիմպիադայի կազմակերպիչներից։ Նախօրեին, տոմսերի անօրինական վաճառք կազմակերպելու կասկածանքով Ռիո դե Ժանեյրոյում եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկիի ձերբակալության առիթով շատերը հիշեցին, որ նա 2014 թվականի հոկտեմբերին ՄՕԿ նախագահ Ռիչարդ Բախի հետ այցելել էր Հայաստան եւ Հայաստանի իշխանությանն ու ազգային օլիմպիական կոմիտեին համոզել, որ պետք է մասնակցել 2015 թվականին տեղի ունենալիք Բաքվի եվրոպական օլիմպիադային, որը անկախ մասնագետների համար այլ բան չէր, քան պարզապես Ալիեւի միջազգային PR միջոցառում, որն առավել ծանրակշիռ դարձավ Հայաստանի մասնակցությամբ։ Հիմա շատերն են վստահ, որ մեր մասնակցությունը հստակ գին է ունեցել, որը, փաստորեն, ավելի կարեւոր է եղել, քան Հայաստանի վարկանիշը։ Գուցե հիմա էլ ավելի կարեւոր շահեր կան, քան մարզիկի ու ընդհանրապես պետության արժանապատվությունն է։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am