Բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամը
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց 2015 թվականի կատարած աշխատանքը: Նա հայտնեց, որ 2015 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 մլրդ դրամը, որից պետական բյուջեի օգտին՝ 7.190.192.380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13.676.112.023 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1.601.220.616 դրամ: Նա նշեց, որը հարուցվել է 893.222 կատարողական վարույթ: «Տարին եղել է բավականին մեծ կատարողական վարույթներով հագեցած»,-ասաց Միհրան Պողոսյանը: Նա նշեց, որ շարունակում են համագործակցել Դատախազության հետ, և 28 գործ ուղարկվել է Դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու համար, և արդեն չորսի դեպքում քրեական գործ է հարուցված: Միհրան Պողոսյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, որը շարունակական բնույթ է կրում, և արդեն գործում է ավտոմատացված համակարգ: «Տարվա սկզբին քաղաքացիների հերթերն անցյալում են»,-ասաց նա և նշեց, որ ինչպես խոստացել էին՝ արագ սպասարկման գրասենյակներ ունեն բոլոր մարզերում:
