Երևանի «Փյունիկը» բողոք էր ներկայացրել ՀՖՖ 3-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղի ընթացքում վիճելի դրվագի վերաբերյալ:
ՀՖՖ-ից ստացվել է բողոքի պատասխանը.
«ՀՖՖ մրցավարական կոմիտեն 15.08.2016թ-ին կայացած նիստում քննարկել է սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած Բարձրագույն խմբի «Փյունիկ»- «Ալաշկերտ» խաղի մրցավարությունը, այդ թվում նաև 59-րդ րոպեին կայացած դրվագը:
Տեսուչ Ա. Հարությունյանը նշել էր, որ խաղի ընթացքում մրցավարական անձնակազմի կողմից կայացվել են սխալ որոշումներ, ներառյալ՝ բողոքում նշված խաղային դրվագում մրցավարի օգնական Մ. Ղազարյանի կողմից սխալ արձանագրված խաղից դուրս դիրքը, որի արդյունքում չի արձանագրվել «Փյունիկ» թիմի կողմից խփած ճիշտ գոլը:
Սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի անդամներին՝ մրցավար Արտակ Սիմոնյանին, եզրայիններ Մեսրոպ Ղազարյանին և Վանիկ Սիմոնյանին տեսուչ Ա. Հարությունյանը գնահատել է անբավարար:
Դիտելով խաղի վիճահարույց դրվագները՝ ՄԿ անդամները համաձայնել են տեսուչի որոշման հետ:
Հայտնում ենք, որ ՄԿ-ն սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի երեք անդամներին տույժի է ենթարկել` որակազրկելով նրանց երեք տուրով՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»:
«Փյունիկ» - «Ալաշկերտ» հանդիպման մրցավարը եղել է Արտակ Սիմոնյանը, եզրերում նրան օգնել են Վանիկ Սիմոնյանն ու Մեսրոպ Ղազարյանը, լրացուցիչ օգնականներն են եղել Զավեն Հովհաննիսյանն ու Էրիկ Գալստյանը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը