Ինչու է ՀՀԿ-ն խտրականություն դնում յուրայինների մեջ

ՀՀ գրեթե բոլոր համայնքներում կայանալու են քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ, սակայն այս ընտրությունները ոչ բոլոր ՀՀԿ-ականների համար է բարեհաջող սկսվել։ Մեկնարկը նոր է տրվել, բայց մի շարք համայնքներում, նույնիսկ քաղաքներում ՀՀԿ-ն չի առաջադրում գործող քաղաքապետերին։ Սա այն պարագայում, երբ ՀՀԿ-ին մշտապես քննադատել են փոփոխությունների չգնալու եւ հազար տարվա համայնքի ղեկավարներին վերաառաջադրելու համար։ Տվյալ քաղաքապետերը տարիներով անձնվիրաբար ծառայում են իրենց սատարած իշխանություններին։ Վանաձոր, Արթիկ եւ Մասիս քաղաքներում իշխող կուսակցությունը որոշել է խախտել ավանդույթն ու այլ անձանց առաջադրել։ 1999 թվականից մինչ օրս Վանաձորի քաղաքապետի աթոռին բազմած Սամվել Դարբինյանը, որը ՀՀԿ-ի հովանավորչությունը վայելելով չորս անգամ քաղաքապետ է վերընտրվել, այլեւս չի առաջադրվի։ Նրա փոխարեն այժմ ՀՀԿ-ն կսատարի Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանին։ Արթիկում էլ Արսեն Աբրահամյանի փոխարեն առաջադրվելու է ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Մուշեղ Պետոյանը։ Մասիսում երկարամյա քաղաքապետական փորձ ունեցող Սաշա Հակոբյանն է դուրս մնացել խաղից, ու առաջադրել են մեկ ուրիշին՝ Դավիթ Համբարձումյանին, որը «Թույների Մհեր» անունով հայտնի Մհեր Համբարձումյանի որդին է, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է Սարի թաղի հայտնի դեպքերին՝ ցուցարարների հանդեպ բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանց է առաջնորդել։ Նա նաեւ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է եւ Մասիսում վեց ամիս առաջ է ընդամենը գրանցվել, հիմա էլ ապրում է Երեւանում։ Մինչդեռ Էջմիածնում արդեն երրորդ անգամ առաջադրվել է գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Այսինքն, նշանակում է, որ ՀՀԿ-ն չի որդեգրել սահուն սերընդափոխության եւ առհասարակ փոփոխության սկզբունքը, այլ առաջնորդվում է սեփական շահերով, ում դիրքերն ուժեղ է, նա շարունակում է մնալ։ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն խտրականություն չի դնում յուրայինների մեջ.«Ես ինչքան տեղյակ եմ թեկնածուների ընտրությունը թողնված է տվյալ տարածքի կուսակցական կառույցի, խորհրդի վրա» -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։ Ալեքսանյանը չհամաձայնեց, թե մեկ ուրիշ օրինաչափության համաձայն է կարգավորվում հարցը. «Ես գոնե այդ մասին չգիտեմ, ես կարող եմ Արարատի մարզի վերաբերյալ պնդել, որ որեւէ խտրականություն չի դրվում։ Ընդհանուր սկզբունքն այն է, որ վերաառաջադրվում են այն մարդիկ, որոնց համայնքն ընդունում է, որոնց աշխատանքն ակնհայտ է»։ ՀՀԿ-ական պատգամավորին տեղեկացրեցինք, որ գործող քաղաքապետերից ոմանց թույլ չեն տալիս առաջադրվել, ինչպես պիտի համայնքը տա իր գնահատականը.«Գիտեք, եթե մարդը նորմալ աշխատել է ու համայնքն էլ ընդունում է, ես չեմ տեսել վերջին 15 տարում մի դեպք, որ համայնքը մեկին միանշանակ ընդունի եւ նրան թույլ չտան, եթե, իհարկե, լուրջ խնդիրներ չկան»։ Ալեքսանյանը պնդեց, որ համայնքներում «չթույլատրելու» խնդիր չկա: «Գյուղում, օրինակ ինչքան էլ չուզենք, որ ինչ որ թեկնածու առաջադրվի, բայց նա կառաջադրվի ու եթե կընտրեն, կհաղթի»,- ասաց Ալեքսանյանն անդրադառնալով նաեւ Մասիսին.«Մասիսի քաղաքապետը ՀՀԿ-ական է, միշտ էլ ՀՀԿ-ի շահերն է պաշտպանել ու հնարավոր չէ, որ նրան կանչեին ասեին, թե դու մի առաջադրվի, մեկ ուրիշն է առաջադրվում»։ ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ իշխող կուսակցությունը ինչպես միշտ, այս անգամ էլ հետամուտ է լինելու ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում։ Նշենք, որ ՀՀԿ-ն աննախադեպ ակտիվություն է դրսեւորում ի տարբերություն ընդդիմադիր ուժերի։ ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը», ԲՀԿ-ն եւ այլ ոչ իշխանականներ դեռ չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am