Ադրբեջանի իշխանությունները երկու ամսով զրոյական մաքսատուրքեր են սահմանել 92 օկտանային թվով բենզինի ներկրման համար:
Ինչպես գրում է BBC-ն, դա պայմանավորված է Ադրբեջանի միակ նավթավերամշակման գործարանի վերանորոգման աշխատանքներով: Նշվում է, որ գործարանը տեղակայված է Բաքվում, իսկ 92 օկտանային թվով բենզինը՝ Regular-ը, ամենատարածված վառելիքն է Ադրբեջանում:
Սպասվում է, որ բենզինի ներկրումն Ադրբեջան իրականացնելու է այդ երկրի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը: Ըստ որոշ տեղեկությունների, վառելիքը ներկրվելու է Ռուսաստանից, սակայն հնարավոր է նաեւ, որ ներկրումը կազմակերպվի Ռումինիայից:
Մանրամասնվում է, որ Ադրբեջանի նավթավերամշակող գործարանը չի աշխատում օգոստոսի սկզբից, սակայն երկրում եղած վառելիքի պաշարները բավարարում էին մինչեւ հիմա:
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը