«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հուլիսի 17-ից հետո իրավիճակ է փոխվել. «Այն ինքնավստահությունը, որ կար մեր իշխանությունների մոտ, թե մեր դեմ խաղ չկա, այդ իրավիճակը լրիվ փոխվել է: Այդ ինքնավստահությունը չկա ռեժիմի մոտ, բայց կա ժողովրդի մոտ: Վարչախմբի ունեցած զինանոցն էապես խարխլված է: Այսօր նա շարունակում է հենվել ընդամենը մեկ ինստիտուտի վրա, որը ոստիկանական պատժիչ ուժերն են, բայց այնտեղ էլ հստակորեն երևում են ցնցումներ. Ոստիկանության շարքերից հարյուրավոր դիմումներ են ներկայացվում այնտեղից դուրս գալու համար»:
Ըստ Ենիգոմշյանի՝Իշխանության ներսում ցնցումների, հասարակության հստակ գործողությունների, Արևմուտքի կողմից հստակ հարցադրումների առաջադրման պայմաններում «ռեժիմին մնում է ընդամենը մեկ ուղղություն, որից կարող է օգնություն ստանալ. դա Ռուսաստանն է, սակայն վերջինս ամբողջությամբ չի վստահում իշխանությանը և դրա ղեկավարին և քարտ բլանշ չի տա»:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը