«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր Հայելի ակումբում հայտարարեց, որ Հայաստանում վերջին իրադարձություններից հետո իշխանություններն Արևմուտքի ճնշման տակ են:Նա ասաց, որ Արևմուտքի կողմից վարչախումբը լուրջ վերահսկողության ներքո է գտնվում. «Սա փաստ է և անդրադառնում է կոնկրետ երևույթների վրա, որոնց ականատես ենք լինում, օրինակ՝ վիզաների տրամադրում ու ֆինանսական օժանդակություն. Ոստիկանության «բարեփոխումների» համար տրվող գումարներն այլևս չեն տրամադրվելու: Սփյուռքն էլ գիտակցեց, որ ՀՀ-ում իրականում չկա պետականություն: Այս իրավիճակում ռեժիմին մեկ ուղղություն է մնում՝ ՌԴ-ն, բայց նա էլ ամբողջությամբ չի վստահում վարչախմբին: Դա չի նշանակում, որ Ռուսաստանի կողմից սատարում չունի ներկայիս վարչախումբը, բայց դա միանշանակ չէ»:
Արևմուտքը, ըստ Ենիգոմշյանի, ֆինանսական առումով ճնշում կգործադրի Հայաստանի իշխանության վրա: Իշխանության ներսում ցնցումների, հասարակության հստակ գործողությունների, Արևմուտքի կողմից հստակ հարցադրումների առաջադրման պայմաններում:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին՝ նա նշեց, որ խումբն իրեն համարում է «Սասնա ծռերի» սկզբունքների, առաջ քաշած նպատակների պաշտպանը: «Այդ նպատակների իրականացման առաջին քայլը ներկա ռեժիմի ու նրա պարագլուխների վերացումն է, բայց դա ինքնանպատակ չէ, դա ընդամենը միջոց է հիմնական նպատակն իրականացնելու: Իսկ դրա գլխավոր ճանապարհն արդեն իսկ զուգահեռ իշխանության ձևավորումն է, հանձին՝ վստահության կառավարության, որը վերևից նշանակված չի կարող լինել, այլ գործընթացների ընթացքում, բայց կարճ ժամանակում պետք է ստեղծվի»,- ասաց նա:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը