Կարմիր և սև խավիարներ` Մեծ Բրիտանիայի դեսպանին. հայ երիտասարդները զայրացած են
Բրիտանիայի դեսպանատան մոտ երեկ` հունվարի 25-ին, պահանջատիրական ակցիա էր: «Հանուն օրենքի» նախաձեռնության անդմաները պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները: Ակցիայի մասնակիցները փորձեցին խորհրդանշական ձևով դեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր հանձնել` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը: «Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը իր ելույթում նշեց , որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի զեկույցները վտանգում են ԼՂ կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացը: «Խայտառակ միակողմանի զեկույցներ են: Մենք հասկանում ենք ինչու են այդ զեկույցները միակողմանի, բազմիցս եղել են նախադեպեր, մասնավորապես 2003–2004 թթ-ին, երբ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ պատգամավորներին գնել խավիարով,և մենք որոշել ենք արտահայտել մեր վրդովմունքը և հանձնել մեր պահանջագիրը, և սիմվոլիկ կաշառք` խավիարի տեսքով` սև և կարմիր: Ու եթե բրիտանացի պաշտոնյաները շատ են սիրում խավիար, մենք բերել ենք խավիար, որ հրաժարվեն այդ զեկույցներից»,-ասաց Արման Ղուկասյանը:: Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների մասին է։ Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26¬-ին ԵԽԽՎ¬-ում կայանալիք նիստին։ Նշենք, որ ակտիվիստները եկել էին անգլերենով գրված «Ամոթ Բրիտանիա», «Մի՛ զբաղվեք Ղարաբաղով, զբաղվեք Իռլանդիայով և Շոտլանդիայով», «Ձեր համար հողակտոր է, մեզ համար` հայրենիք» «Ղարաբաղը մերն ա, Բրիտանիա դավայ դասվիդանիա» գրությամբ կարգախոսներով: Փոխդեսպանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ եթե բանաձևերը ընդունվեն, ապա բողոքի ակցիայի մասնակիցներին կընդունեն դեսպանատանը և կլսեն նրանց դժգոհությունները: Ակցիայի մասնակիցները իրենց հայտարարություն-պահանջագիրը հանձնեցին փոխդեսպանին: Աստղիկ Ավագյան
