Ահաբեկչության մեջ կասկածվող Նելլին ազատության մեջ է
Երեկ Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը ազատ է արձակվել: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Նելլի Մինասյանի կալանքի ժամկետը չի երկարացվել: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այսօր նույն գործով ազատէ արձակվել նաև այս գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ Նելլի Մինասյանը հայտնի էր, որպես «էլելտրիկ Երևան» շարժման ակտիվիստ: Նելլին բնութագրվել է որպես ազնիվ և հայրենասեր հայուհի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Աստղիկ Ավագյան
