Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ապրիլ ամսին կայացված վճռի կատարման համար Կառավարության նիստի ընթացքում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Կառավարության հաստատմանը ներկայացրեց Արդարադատության նախարարությանը 18,225 եվրոյին համարժեք ՀՀ դրամ փոխանցելու որոշման նախագիծը:
««Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ`վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը հայտնեց, որ նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
Նախքան որոշման հաստատումը Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հաշվարկել, թե որքան գումար է հատկացվել վերջին երեք տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռների համար։
«Ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014–2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում: Եվ ընդհանրապես, այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ; Պետք է հաշվարկել և հասկանալ, այդ հարցեր մանրամասն քննարկենք; Արդարադատության նախարարությունը ևս թող քննարկի»,– ասաց ՀՀ վարչապետը:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը