Ռուսաստանն իր գործողություններն այժմ էլ իրականացնում է Իրանի ուղղակի աջակցությամբ. ԱՄՆ

Սիրիայում օդային գրոհներ իրականացնելու նպատակով Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաներից մեկը կիրառելու փաստը տարակուսանք է առաջ բերել ԱՄՆ-ում ու տարածաշրջանում դաշնակից ուժերի շրջանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռուսական ռազմաօդանավերը թռիչքներ են իրականացրել Իրանում տեղակայված Համեդանի օդային ռազմաբազայից՝ նպատակ ունենալով հարվածել Հալեպում, Դեյր էզ Զորում եւ Իդլիբում գտնվող իսլամիստ զինյալների դիրքերին։ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը մտահոգություն է հայտնել Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի աճող ներկայության կապակցությամբ։ ՝՝Ցավալի է, սակայն ոչ անակնկալ՛՛, ասել է խոսնակն, ավելացնելով, ՝՝Ռուսաստանն իր գործողություններն այժմ էլ իրականացնում է Իրանի ուղղակի աջակցությամբ, հայտարարում, թե թիրախ է ընտրում ՝՝Իսլամական պետություն՛՛ եւ ՝՝Նուսրա՛՛ խմբավորումների դիրքերը, սակայն փաստորեն՝ թիրախի տակ առնում հիմնականում Սիրիայի չափավոր ընդդիմադիր ուժերին՛՛։ Ռուսաստանի կողմից իրականացվող օդային գրոհները դիտվում են որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հավատարիմ ուժերին աջակցության միջոց։ Ե՛վ Ռուսաստանին ե՛ւ Իրանին աստիճանաբար ավելի են մտահոգում Հալեպում չափավոր ապստամբ ուժերի կողմից վերջին ժամանակներս իրականացվող գործողությունները, որոնց արդյունքում վերջիններս հաջողություններ էին գրանցում Ասադի վարչակարգի դեմ ուղղված մարտերում։ Ռուսական օդուժը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը պաշտպանելու նպատակով, օդային գրոհներ է սկսել իրականացնել անցյալ տարվա սեպտեմբեր ամսից։
Ամերիկայի ձայն

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը Դավիթ Մինասյանը կմնա կալանքի տակ. դատախազությունը մերժել է պաշտպանների միջնորդությունը Տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով խեղվել ու աղճատվել է հանրապետական նշանակության հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը Ինչ է ցանկանում Ռուսաստանը Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են Զելենսկու առաջարկը Դավիթ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գրառումը Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով Ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան Քրիստոսը ներկայացված է որպես մարդկության Փրկիչ․ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի անդրադարձը Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը Թոշակառուի համար 10000-ը ի՞նչ ա․ աչքերին թոզ են փչում․ քաղաքացի (video) Սամվել Կարապետյանը նորմալ մարդ է, ոչ թե էս ***-ի պես․ քաղաքացի (video) Շանտաժով է պահում երկիրը, գնա՛․ քաղաքացի (video) «Նիկո՛լ, քեզ վարժություն. ո՞վ ավելի շատ փող քերեց՝ դու՞, թե՞ Գևորիկը». Հովհաննես Շահինյան (video) Թրիփի հեռանկարը թաղվեց. Իրանը հստակ հարցը դրել է. Դավիթ Ջամալյան (video) «Անդո՛ն, քեզ խելոք պահիր, քանի ես ողջ եմ ՝ դու դատվելու ես»․ Հովհաննես Շահինյան (video) Սա Թրամփի վերջն է լինելու․ գնում են Իրանին ոչնչացնելու վերջին քայլին, բայց… Հայկ Նահապետյան (video) Ողբերգական վթարի հետքերով․ 6 մահ՝ 2 երեխա (video) ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի․ ի՞նչ վտանգների առջև է կանգնած Իրանը (video) «Մանյա՛կ ես»․ Նիկոլն Աշոտիկի պատճառով ատում է հայ երիտասարդությանը․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am