Մահացած հայտնի մարզիչը 4 մարդու համար օրգանների դոնոր է դարձել
Գերմանիայի թիավարման օլիմպիական հավաքականի մարզիչ Շտեֆան Հենցեն, ով մահացել է ավտովթարից, 4 մարդու համար օրգանների դոնոր է դարձել: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt-ը։
Հիշեցնենք, որ տաքսին, որում գտնվել է Հենցեն, վթարի էր ենթարկվել։ Մարզիչը գլխի լուրջ վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահացել էր։
Նշվում է, որ Հենցեն սրտի, լյարդի և երիկամների դոնոր է դարձել։ Դրանք բարեհաջող փոխպատվաստվել են 4 մարդկանց։
