«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն բավական երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Նախօրեին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին լուրերն էլ ավելի ակտիվացան:
«Ժողովուրդ»-ը Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը քաղաքականություն որքանով է հավանական:
«Առիթ ունեցել եմ նմանատիպ լուրերին ի պատասխան ասելու, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության կազմակերպման ու համակարգման աշխատանքներով և ուրիշ հարցերի մասին անգամ չի էլ մտածում: Այս պահին ևս մեկ անգամ վերահաստատում եմ արդեն իսկ ասվածը: Իսկ ենթադրյալ իրադարձություններ կամ կանխատեսվող գործողություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը