Մարմինը հոգուն հավասար պետք է ցնծա. Բագրատ Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ: Այս առիթով Հայելի.am-ի թղթակիցը զրուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: «Պահոց շրջանը սկսում է Սուրբ Ծննդյան նախօրեի շաբաթը և դրանից առաջ շաբաթներ` հիսուն օրը: Ընդհանրապես մեր եկեղեցում պահքը երեք շաբաթ է և Սուրբ ծննդյան նախօրեին` ամսի 30-ից սկսած պահքի շրջան է, որը ավարտվում է հունվարի 5-ի ճրագալույցին: Պահքը մենք լուծում ենք թեթև կերակուրներով` կաթով, մածնով, թեթև փլավներով և այլն: Սուրբ ծնունդը մարդկանց համար ուրախության տոն պետք է դառնա»,-մեկնաբանեց Բագրատ Սրբազանը: Բագրատ Սրբազանը ընդգծեց, որ այդ օրը մարդիկ պետք է տոնեն հոգով և ամբողջ էությամբ.«Մենք պետք է տոնենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով: Մեր մարմին էլ պետք է այդ տոնակատարությունը զգա: Ի վերջո մենք մարմին ենք ու Աստծո ստեղծագործությունը: Մարմինը պետք է հանդարտվի, խաղաղվի իր ներքին խոհականությամբ դիմավորելու աստվածային Մեծ ծնունդը և կարողանա այդ ծննդի խորհրդի մեջ տոնակատարություն անել : Այդպես են տոնել մեր հայրերը»: Բագրատ Սրբազանը նշեց նաև, որ նախկինում այս տոնի առիթով գառնուկներ են մորթվել ու Սուր Ծննդյան խրախճանքներ են տեղի ունեցել: Արտերկրում վերջերս սկսել են նաև հնդկահավ պատրաստե. « Սրանք լավ սովորություններ են, որ մեր սեղանններից չպետք է բացակայեն` լինի խրամատում կամ մեր սահմանապահ ժողովրդի շրջանում, կամ այլ տեղ: Մեր միակ ցանկությունն է, որ մարմինը հոգուն հավասար ցնծա և փառաբանի ասելով` փառք Տիրոջը, երկրում խաղաղություն լինի և մարդկանց մեջ հաճություն»,-բարեմաղթեց Բագրատ եպիսկոպոսը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am